Սեպտեմբերի 19-23-ին հերթական այցով Երևանում էր Հայաստանի պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման արդյունքների իրագործմանն աջակցող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը: Նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում խմբի անդամները քննարկել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հիմնական եզրահանգումները կյանքի կոչելու հարցերը, համաձայնեցվել են այս ուղղությամբ խորհրդատվական խմբի հետագա աջակցության կարիքները:
Խորհրդատվական խումբը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներին է ներկայացրել «Մարդկային ռեսուրսների կառավարումը և պրոֆեսիոնալ ռազմական կրթությունը» բանախոսություն:
Ռազմավարական վերանայման եզրահանգումների իրագործմանն օժանդակող խորհրդատվական խմբի այցի արդյունքներն ամփոփվել են պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ: Օհանյանը բարձր է գնահատել խորհրդատվական խմբի աջակցությունը, նախանշվել են նաև հետագա ջանքերի կենտրոնացման ուղղությունները: